«Կա´մ ամեն ինչ անում եք Հայաստանի և Արցախի համար, կա´մ հրաժարական տվեք». Արմեն Խաչատրյան
![]() 346 Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 15:36 ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 24TV-ի եթերում խոսելով Լաչինի միջանցքի փակման հարցը կարգավորելու ուղղությամբ ՀՀ ներկայիս իշխանությունների դերակատարությունից՝ կարծիք է հայտնել, որ 120 հազար հայերի անվտանգությունից հրաժարվելը այս իշխանությանը դարձրել է սուբյեկտ, որին կարելի է ամեն ինչ ասել՝ հանցագործ, դավաճան, անպատասխանատու, արկածախնդիր, ազգակործան, պատուհաս. «1990-ականների ամենածանր պահերին անգամ, երբ ռազմական թեժ գործողությունների արդյունքում արդեն Ստեփանակերտն էր վտանգված, Արցախի մի մասն էր օկուպացված ադրբեջանիցների կողմից, ՀՀ քաղաքներն ու գյուղերն էին ռմբահարվում, այդ թվում՝ Կապանի, Գորիսի ուղղությամբ, բայց չի եղել որևէ վայրկյան, երբ ՀՀ իշխանությունները կասկածի տակ դնեն այն հանգամանքը, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»: Անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Արցախը կորցնես լավա՞, թե՞ Հայաստանը», Խաչատրյանն ասել է. «Կա´մ երկուսը, կա´մ հրաժարական տվեք, կա´մ ամեն ինչ անում եք և´ Հայաստանի, և´ Արցախի համար, կա´մ հրաժարական տվեք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
