«Գնա՛ Արծվանիկ, հարցրու դավաճանի քարի տեղը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի Արծվանիկ գյուղի հին գերեզմանոցի կողքին մինչև այսօր կա մի մենավոր շիրիմ, որի կողքով անցնելիս անցորդները ոչ թե հոգու հանգստություն են մաղթում, այլ անիծում են ու նույնիսկ թքում շիրմաքարի վրա։ Դա մելիք Ֆրանգյուլի մենավոր քարն է, որի տակ պառկած է մելիքը, ով դավաճանեց ազգին ու գործակցեց թուրքի հետ, ուրացավ քրիստոնեական հավատը, որպեսզի կարողանա ունենալ իշխանություն։
Ազգը չմոռացավ այդ հրեշավոր արարքը և յոթ տարվա կառավարումից հետո դաժանաբար սպանեց դավաճանին՝ նրան քարշ տալով ձիու հետևից և փոսի մեջ թողնելով, որ վերջին շունչը փչի միայնության մեջ։
Ամեն անգամ երբ Կապանում լինես, գնա Արծվանիկ, տեղացիներից հարցրու դավաճանի քարի տեղը, ինքդ էլ գնա ու քո բաժին ամոթը հանձնիր դավաճանության հավաքական կերպար դարձած այդ հրեշին։
Ընտանիքիս հետ ամեն անգամ տրորում ենք այդ անիծյալի շիրմաքարը»:

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
7103:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
9500:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
87Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
111Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
152Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
82Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
81Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
76Երեկ, 21:54