«Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը». Վիլեն Գաբրիելյան
![]() 269 Երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ., 12:42 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց. «Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը: Բայց քանի որ ընդդիմադիր չեմ, ՔՊ խմբակցության անդամ եմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, իմ գործառույթը պետք է լինի Պապիկյանին օժանդակել տվյալ հարցերում, նկատի ունեմ՝ բանակի համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Որպես թիմակից, կարծում եմ՝ տրամաբանական չի լինի, որ ես հիմա իր հրաժարականը պահանջեմ»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը: Գաբրիելյանի խոսքով՝ ինքը հասկանում է, որ համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց պատասխանատուն Պապիկյանն է, բայց իր խնդիրը, այդ թվում՝ որպես ԱԺ պատգամավորի, այդ խնդիրները վեր հանելն է ու լուծումներ գտնելը: |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
