«Ծամծմելու թեմա է նետում դաշտ, թե խնդիրը հայկական գեներում է». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում խոսել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Վրթանեսյանի պնդմամբ՝ այս իրավիճակը ծայրից ծայր լրջագույն խնդիրների կույտ է, օրինակ՝ ինչո՞ւ են զինվորները եղել քաղաքացիական կացարաններում. «Մեկ ասում են՝ զինվորներին այդտեղ տեղափոխել են 2020 թվականի պատերազմից հետո, մեկ ասում են՝ 2021 թվականի մայիսից հետո, երբ ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ տարածք, մեկ ասում են՝ սեպտեմբերյան պատերազմից հետո… մի բան փաստ է, որ եթե նույնիսկ սեպտեմբերից հաշվենք՝ չորս ամիս անցել է, խնդիրը պետք է լուծվեր չորս ամսում»,- ասել է նա:
«Ծամծմելու թեմա է նետում դաշտ, թե խնդիրը հայկական գեներում է, ձևացնում են, մտահոգ դեմքեր են անում… բայց չէ, խնդիրը հենց իրենց մեջ է, իրենք նպատակաուղղված ձևով քանդեցին պաշտպանական համակարգը»,- ասել է Վրթանեսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ զինծառայողների մահվան դեպքի մասին արված հետևյալ արտահայտությանը՝ «ԴՆԹ մակարդակի խնդիրներ են»:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
9601:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9500:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
108Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
128Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
108Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
307Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
189Երեկ, 17:24