«Սեյրան Օհանյանի կողմից կամ ցուցումով Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասն ապօրինաբար զավթվել է». Գևորգ Քոչարյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Դատախազի խոսքով՝ ներկայացված հայցով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, խնդրում է դատարանից բռնագանձել Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, մեկ տասնյակի հասնող անշարժ գույք, միլիոնավոր դրամներ: Դատախազը հավելեց՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի վարչական տարածքում, Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ, և որը Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով դեռևս 2010 թվականին ապօրինաբար զավթվել է. «Սևան Ազգային պարկի հաշվեկշռում գրանցված Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասը, առանց շնարարական թույլտվության, կառուցապատվել է»,- հայտնել է դատախազը:

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան (տեսանյութ)
2711:06
Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներ կիրառելուց
13610:42
«Երեկ լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
8710:12
«Այս ընթացքում մոռացանք մի կարևոր բան»․ Թաթուլ Հակոբյան
6210:00
Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»
7309:36
Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ»
7409:18
«Բա ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում»․ Էդուարդ Շարմազանով
8109:00
«Անհասկանալի մնաց Նախիջևան էքսկլավի հարցը». Անի Սամսոնյան
13701:06