ԱԺ-ում ստորագրահավաք է․ աշխատակիցների մի մասին պարգևավճար չեն տալիս
![]() 260 Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 21:18 «Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ-ի սպասարկող անձնակազմը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով վճարել իրենց պարգևավճարները: Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո, բացի պետական ծառայողներից, խորհրդարանի ղեկավարությունը պարգևավճար է հատկացրել նաև ԱԺ տեխնիկական ու սպասարկող անձնակազմին. մոտ չորս տարի տվել է, հիմա՝ կտրել: Պարգևավճարներից զրկվածները զայրացած են, որ իրենց առանձնացրել են բոլորից ու բաժանարար գիծ քաշել, սև ու սպիտակ դարձրել: «Երբ իրենք նոր էին մտել խորհրդարան, լավ տղա էին խաղում, սրտացավ էին ձևանում, որ հավատանք ու վստահենք: Իսկ հիմա, երբ իրենց կարծիքով՝ մեզ իրենցով են արել, երեք մատի գործողություն են ցույց տալիս»,-ասաց պարգևավճար չստացած աշխատակիցներից մեկը: Ստորագրահավաքին միացել են տեխնիկա-տնտեսական գործառույթ իրականացնողները: Ասում են՝ նախկինում հավասար պայմաններ են եղել. տարին երկու անգամ, պետական ծառայողների հետ իրենց էլ են պարգևավճար տվել: Ճիշտ է՝ սպասարկող անձնակազմը պարգևավճարը ստացել է ԱԺ տնտեսած միջոցներից, բայց դա իրենց խնդիրը չէ: Կարևորը՝ ղեկավարությունը բոլորին հավասար աչքով է նայել: Իսկ հիմա աշխատակազմի ղեկավարից շշուկներ են հասել, որ սպասարկող անձնակազմին պարգևավճար տալու գումար չկա: «Այսինքն, չաշխատող, ամբողջ օրը պարապ ֆռֆռացող պետական ծառայողի համար փող կա, իսկ նվազագույն աշխատավարձով յոլա գնացող, աշխատող-տանջվողի համար չկա՞: Ինչո՞ւ սովորեցրին, որ հիմա էլ կտրում են»,-ասաց ԱԺ աշխատակիցը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
