«Իրանն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան»․ Վարդան Ոսկանյան
![]() 327 Կիրակի, 29 հունվարի, 2023 թ., 11:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։ Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազամաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի վրա հարձակման մասին, որը զգաստացնող է, բայց ոչ երբեք խուճապի հանգեցնող։ Ընդ որում, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։ Իրանցիներն ընդհանրապես պատրանքներ չունեն իբր «հավերժական խաղաղության» մասին և, Ք. ա. 7-րդ դարից ունենալով կայսերական պետականության ավանդույթ ու փորձառություն, շատ լավ գիտեն Առաջավոր Ասիայում ապրելու և զարգանալու բանաձևը, որը ենթադրում է փաստացիորեն «հավերժական պատերազամին» պատրաստ լինել»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
