«Սա Չարչյանի նկատմամբ կիրառվող հերթական ոչ իրավաչափ գործընթացն է». Էրիկ Ալեքսանյան
![]() 212 Երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ., 14:30 Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում պարզաբանել է՝ արդյոք ճի՞շտ են լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրում են դատաբժշկական կեղծ եզրակացության տակ ստորագրելու համար և որ խոսքը «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մասին է: «Թե ինչի մասին է այս ամբողջ մեղադրանքը՝ չեմ կարող լիարժեք ասել, որովհետև մենք մամուլից ենք տեղեկացել, մեզ միջնորդագիր չի ներկայացվել: Այսինքն՝ այն, ինչ հիմա կասեմ, կլինի ենթադրության դաշտում. այո՛, մենք էլ մամուլից տեղյակ ենք, որ խոսքը Արթուր Սարգսյանի մասին է, Արմեն Չարչյանի պարագայում ես վստահ եմ, որ որևէ կեղծ եզրակացության մասին խոսք չի կարող գնալ, որովհետև ակնհայտ կեղծ եզրակացության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ փորձագետն այս կամ այն փորձաքննության շրջանակներում կիրառել է սխալ մեթոդիկա և հանգել է սխալ հետևությունների, ես դա բացառում եմ: Վստահ եմ, որ սա Չարչյանի նկատմամբ կիրառվող հերթական ոչ իրավաչափ, այլ նպատակ հետապնդող գործընթաց է»,- նշել է Ալեքսանյանը: Հիշեցնենք՝ Դատախազությունը Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ քրեական հետպնդման ենթարկելու թույլտվություն ստանալու համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
