«Կապրենք, կտեսնենք». Արուսյակ Ջուլհակյան
![]() 360 Հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ., 14:48 ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի նոր թեկնածու առաջադրելու շուրջ քննարկումները շարունակվում են, այս պահի դրությամբ դեռ չունեն որոշում: Հարցին՝ «արդյո՞ք այս անգամ ևս ականատես կլինենք նախադեպի, երբ ՔՊ-ականները կուսակցությունից դուրս գալու դիմում են գրում և մեկ օր հետո ինքնավար մարմնում պաշտոն են ստանում», պատգամավորը պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք: Ես առաջարկում եմ չշտապել, որոշում լինելուն պես այդ մասին պատշաճ կերպով կտարածվի»: Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ: Ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
