«Թե դրա հետևանքով ինչ կլինի, Արևմուտքը շատ չի խորանում». Անդրանիկ Թևանյան
![]() 199 Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 12:18 «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով: Պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ելույթում շեշտել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնքել է ՌԴ միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական պրոցեսները փորձում է կարգավորել Բրյուսելյան կամ Վաշինգթոնյան հարթակներում. «Դա ոչ միայն նոնսենս է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Նրանք նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն առաջարկում են իրականացնել Վաշինգթոնյան պլանով, սա ի՞նչ է նշանակում. քանի որ Արևմուտքը չունի ռազմական և անվտանգային գործիքակազմեր և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, բնական է՝ պետք է հայտարարի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, որովհետև ինքը գործիք չունի պաշտպանելու՝ բացի հայտարարություններից: Արևմուտքի խնդիրը Արցախից և ՀՀ-ից ՌԴ ռազմական ներկայությունը դուրս բերելն է, թե դրա հետևանքով ինչ կլինի, արդեն շատ չեն խորանում, ոչ թե, որ թշնամի են մեզ, այլ իրենք ունեն իրենց խնդիրները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
