«Գիտե՞ք ինչու են հենց այս հատվածում երկրաշարժերը հաճախակի լինում». Լևոն Գալստյան

682
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 23:18
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա այսօր գրանցված երկրաշարժերն են։ Իսկ գիտե՞ք թե ինչու են հենց այս հատվածում դրանք լինում հաճախակի։
Պատճառն այն է, որ Արաբական սալը դեպի հյուսիս է շարժվում տարեկան 6-10 մմ արագությամբ և սեղմում է Անատոլիական բարձրավանդակին հենց այս գծով։
Այդ սալը նույն կերպ սեղմում է նաև Հայկական լեռնաշխարհին և նաև այդ պատճառով Հայկական լեռնաշխարհը նույնպես ակտիվ սեյսմիկ տարածաշրջան է, որտեղ երկրաշարժերն անընդհատ ուղեկցել են մարդկանց և շարունակելու են ուղեկցել։
Միայն վերջին 100 տարում ՀՀ-ի տարածքում եղել է ամենաքիչը 4 ուժեղ երկրաշարժ.
1926թ - Լենինականի կամ Կարսի, երևի 9 բալ
1931թ - Զանգեզուրի, 9 բալ
1968թ - Զանգեզուրի, 9 բալ
1988թ - Սպիտակի, 10,5 բալ։
Էլի կարո՞ղ է եղել են, որ չգիտեմ»։
Աղբյուրը` Լևոն Գալստյան

«Միայն նոյեմբերին մեր անտառները թալանել են անհավատալի քանակի, իսկ պաշտոնյաները սպառնում են մեզ «տփել տալ»». Գոռ Հովհաննիսյան (տեսանյութ)
160Երեկ, 20:30
Ստամբուլի բնակելի թաղամասերից մեկում առյուծ է նկատվել (տեսանյութ)
338Երեկ, 10:19
«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
46922.11.2026, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
64618.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
79617.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
80116.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
80115.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
124207.11.2026, 16:36