Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով. «Ժողովուրդ»
![]() 207 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է՝ գտնվում է կալանքի տակ, թեև իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Նախկինում գրել էինք, որ Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, և պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։ Փորձեցինք տեղեկությունն անձամբ պարզել՝ հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝ ՀՀ վարչապետի՞ն, միգուցե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՞ն, կամ միգուցե ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՞ն, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։ Այսինքն՝ հրապարակավ չխոստովանեց, որ դիմել է Տոնոյանին ներելու խնդրանքով, բայց իրականում դիմել է»,- գրում է թերթը: Մանրամասները՝ այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
