«Փաշինյանը երեկ ինքնախոստովանական ելույթ է ունեցել». Անդրանիկ Թևանյան
![]() 255 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 16:12 ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը մեկնաբանել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «արևմտյան գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, թե դուք փաստորեն հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև մեծ կուտակումներ կան զորքերի՝ ռուսական և հայկական, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա»։ Ըստ Թևանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ է ունեցել. «Նա խոստովանեց, որ ՀՀ-ը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Փաստորեն, սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է Արևմուտքում առաջ տանել այն գիծը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացնել Ադրբեջանի դեմ: Ադրբեջանին նաև հաջողվել է համոզել ՌԴ-ին, որ ՀՀ-ն արևմտամետ խաղեր է տալիս: Երեկ նաև հայտարարվեց, որ ՀՀ-ն ԵՄ դիտորդներին հրավիրում է ոչ թե անվտանգային հարցեր լուծելու համար, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ որպեսզի իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը. սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան մենք տեսել ենք այլ դեպքերում»,- պնդել է Թևանյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
