«Խնդիրները գնալով ավելանում են, պետք է օր առաջ կանգնեցնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը». Թ. Թովմասյան
![]() 215 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 01:18 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «272 գրություններ միջազգային գործընկերներիս, Արցախի շրջափակման 60-րդ օր, իր հիմնարար իրավունքներից զրկված, բայց և անկոտրուն 120 000 հայ և քաղաքակիրթ հանրության թողտվությամբ օրեցօր ագրեսիվ դարձող թշնամի Ադրբեջան… Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր՝ 272 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, ահազանգել Արցախում հումանիտար աղետի ծանրագույն պայմանների մասին, կոչ արել Ադրբեջանի դեմ կիրառել գործուն քայլեր, այդ թվում՝ սանկցիաներ: Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ): Արցախը զրկված է սննդամթերքի, մանկական կերերի ու կաթնախառնուրդների, դեղորայքի անհրաժեշտ մատակարարումից: Ցուրտ ձմռան պայմաններում չկա գազ, բավարար էլեկտրաէներգիա և դիզվառելիք: Կաթվածահար է բժշկությունը. 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից: 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման, 7 չափահաս բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Երեխաներն ու երիտասարդները զրկված են կրթության իրավունքից. փակվել են մի շարք ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ: Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը: Բաժանված են հարյուրավոր ընտանիքներ. 300-ից ավելի երեխաներ զրկված են իրենց ծնողների հետ անմիջական կապից: Երևանի դիահերձարաններում ավելի քան մեկ տասնյակ մարմիններ կան, որոնք շրջափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ: Խնդիրները գնալով միայն ավելանում են, անհրաժեշտ է օր առաջ կանգնեցնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»։ Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
