«Եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ». Գևորգ Պապոյան

Խորհրդարանը քննարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է՝ Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով:
«Սրանից 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի: Սա հատկապես տարածված է լինում այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են 1-2 տոկոս հիփոթեքային վարկի ավելի էժան լինելու գայթակղությամբ և հետագայում շատ մեծ խնդիրների առաջ են կանգնում»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ: Կարգավորումը վերաբերում է միայն բնակարանային հիփոթեքային վարկերին»,- ավելացրել է պատգամավորը:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
363Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
152Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
188Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
23205.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22105.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
50202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46302.10.2026, 13:06