Ժոզեպ Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
![]() 1243 Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 13:00 Եվրոմիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին: Նման հայտարարություն է արել Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոհանձնաժողովի անունից պատասխանելով Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսի կողմից 2022թ. դեկտեմբերի 21-ին ուղղված գրավոր հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դիմիտրիս Պապադակիսի տարածած հայտարարությունը: «Եվրոմիությունը լրջորեն մտահոգված է ազատ տեղաշարժի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումների պատճառով տեղի բնակչությանը հասցված տառապանքների առնչությամբ»,- գրել է Բորելը: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջանցքի երկայնքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
