Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թուրքական տնտեսությունը լուրջ վնաս կրեց և առնվազն մի տասը տարի հետ շպրտվեց». փաստաբան

«Թուրքական տնտեսությունը լուրջ վնաս կրեց և առնվազն մի տասը տարի հետ շպրտվեց». փաստաբան
262
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 17:48

Փաստաբան Գուրգեն Հարությունյանի գրառումը. «ԱՄՆ-ը Ճապոնիային հաղթելու համար երկու ատոմային ռումբ գցեց Հերոսիմայի և Նագասակիի վրա, որտեղ ցավոք հազարավոր երեխաներ ևս զոհվեցին:
Դե, հետևանքների վերացմանն էլ ամերիկացիները օգնեցին, բայց տասնյակ հազարավոր մարդիկ արդեն չկային, իսկ Ճապոնիան ռազմական առումով արդեն այլևս դադարեց գործոն լինելուց:
Եթե, օրինակ, ամերիկացիների հնարավորությունը մենք՝ հայերս ունենայինք, մեր քանի՞ տոկոսը կհամաձայնվեր, որ Թուրքիայի և Ադրբեջանի մի քանի բնակավայր ոչնչացնեինք ու թշնամուն թուլացնեինք: Կարծում եմ մեծամասնությունս:
Ես բացարձակ չեմ ողբում Թուրքիայի երկրաշարժի համար: Ուրախ էլ չեմ, բայց գիտակցում եմ, որ թուրքական տնտեսությունը, հետևաբար նաև ռազմական պոտենցիալը լուրջ վնաս կրեց և առնվազն մի տասը տարի հետ շպրտվեց, ինչի համար բավարարված եմ ինձ զգում:
Մեր ուղարկած օգնությունը մի բաժակ ջուր էր օվկիանոսում: Երախտամոռ թուրքը դա երբեք էլ չի գնահատի: Հույս չունենաք: Սակայն էական նշանակություն ունեցավ մեր բնույթն աշխարհին ցույց տալու համար և ստացվեց: Աշխարհն ամենից շատը խոսեց հենց Հայաստանից ուղարկած ամենահամեստ օգնությունից»: