Թուրքիայի միակ հայկական գյուղի գոյությունը վտանգված է. #Reuters

Reuters գործակալությունը անդրադարձել է փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով գոյութենական վտանգի առաջ կանգնած հայաբնակ Վաքըֆլը գյուղին։ «Երկրաշարժից հետո հայկական գյուղը կարող է դադարել գոյություն ունենալուց»,- նշվում է անդրադարձում: Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի բնակիչներից ոչ մեկը, բարեբախտաբար, չի զոհվել երկրաշարժի ժամանակ, սակայն նրանք վախենում են, որ ավերածությունների ֆոնին հայկական գյուղի գոյությունը կվտանգվի:
Նշվում է, որ գյուղի 40 տներից 30-ը մեծ վնաս են կրել երկրաշարժի հետևանքով, իսկ շուրջ 130 բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել:
«Վաքըֆլըն այն ամենն է, ինչ մենք ունենք՝ միակ հայկական գյուղը Թուրքիայում: Սա մեր տունն է: Սա տեսնելով՝ սիրտս կտոր-կտոր է լինում: Սա փոքրիկ գյուղ է: Մեր երեխաները նախընտրում են Ստամբուլում ապրել: Այս աղետից հետո չգիտեմ՝ որքան ժամանակ ստիպված կլինենք այն վերականգնել: Ես շատ եմ վախենում, որ երկրաշարժից հետո բնակիչների մեծ մասը կհեռանան և գյուղը լքված վիճակում կհայտնվի»,- նշել է գյուղի 67-ամյա թոշակառու ոսկերիչ Մասիսը, ով միայն իր անունն է հայտնել գործակալությանը և վստահեցրել է, որ կմնա գյուղում այնքան ժամանակ, որքան պահանջվի։
Գյուղի ծայրամասում է գտնվում 19-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հովիվ Ավետիս Թաբասյանը հայտնել է, որ երրորդ երկրաշարժն է ամենամեծ վնասը հասցրել եկեղեցուն։
Շուրջ 130 հայ բնակիչ ունեցող Վաքըֆլըն գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում՝ Մուսա լեռան լանջերին։ Գյուղի բնակիչները խոսում են տեղի հայերեն բարբառով՝ հայերենով՝ զուգակցաբար արաբերեն և թուրքերեն բառերով: Նրանք 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան զորքերին դիմադրություն ցույց տված մուսալեռցիների ժառանգներն են: Առաջին աշխարհամարտից հետո Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերը, ներառյալ Վաքըֆլըն, անցան Ֆրանսիայի մանդատի տակ գտնվող Սիրիային, սակայն 1939 թվականին Հաթայը տրվեց Թուրքիային, և այնտեղ բնակվող հայերի մեծ մասը՝ մոտ 5000 հոգի, գաղթեցին Լիբանան։ Գյուղի գյուղապետը Պերճ Գարթունն է։

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
6400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
67Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
66Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
130Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
63Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
70Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
73Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
67Երեկ, 20:54