«Արարատ-73». ամենամեծ արձանախումբը Երևանում՝ լքված ու կողոպտված

1973 թվականը հայ ֆուտբոլասերների համար ամենահիշարժան տարին է, քանի որ այդ տարի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնությունը և գավաթը։ Ակումբի այս փառահեղ հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ 2016 թվականին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվել է չեմպիոնական կոչումը նվաճած ֆուտբոլիստների արձանախումբը, որի հեղինակը քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն է։
Արձանախմբում պատկերված են ֆուտբոլիստների և մարզիչների՝ ամբողջ հասակով կանգնած արձանները, իսկ արձանախմբի առջև դրված է գավաթը։ Առանձին սալաքարի վրա գրված են նաև ֆուտբոլիստների և մարզիչների անունները։
Հետաքրքիր է, որ 2020 թվականին 19 արձաններից 4-ը գողացվել են, գողացված արձանների թվում էր նաև գլխավոր մարզիչ՝ նիկիտա Սիմոնյանի արձանը, մինչ այսօր արձանները դեռ չեն վերականգնվել։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1935 թվականին։ Այն ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ»։ 1938 թվականից սկսած ակումբն ստանում է «Դինամո» անվանումը։ «Արարատ» անվանումն ստացել է 1963 թվականից սկսած։
ԽՍՀՄ չեմպիոնության նվաճումից հետո՝ 1974 թվականին, «Արարատ» ակումբը հաջող խաղ է ցուցադրում Չեմպիոնների գավաթի մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականի լավագույն ակումբն էր՝ Մյունխենի «Բավարիան»։ Երևանում մերոնք հաղթեցին «Բավարիային» 1։0 հաշվով, սակայն պարտություն կրեցին վերջիններիս դաշտում 2։0 հաշվով, ինչի արդյունքում «Բավարիա»-ն կիսաեզրափակիչ դուրս եկավ և նվաճեց գավաթը։

«Գոյ» թատրոնը վերադառնում է
20408.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
38807.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
43806.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
44906.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
37506.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
33406.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
70202.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
279301.09.2026, 00:24