Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երևանն, ըստ ամենայնի, դիմադրում է Բրյուսելի հանդիպմանը». Հակոբ Բադալյան

«Երևանն, ըստ ամենայնի, դիմադրում է Բրյուսելի հանդիպմանը». Հակոբ Բադալյան
292
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 17:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մեկնեց Անկարա, հետո՝ Աթենք: Աթենքում նա շնորհակալություն հայտնեց և գովեց դեպի Բուլղարիա խողովակաշար կառուցելու Հունաստանի քայլը, ասելով, որ դրա միջոցով Բուլղարիան անկախանում է ռուսական գազից՝ Ադրբեջանից եկող գազի և ԱՄՆ սեղմած գազի շնորհիվ:
Ալիևն ընդունելով Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լ. Բոնոյին, նկատենք՝ մարտի 5-ի դիվերսիայից անմիջապես հետո, իր գոհունակությունն է հայտնում Մյունխենի հանդիպման առնչությամբ, իսկ Տոյվո Կլաարին էլ ասում, որ հավատարիմ է Բրյուսելյան ձևաչափին:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը մոտ երկու շաբաթ առաջ հայտնել էր, թե «առաջիկա օրերին» Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Ալիևը մարտի 5-ին գնում է Դիվերսիայի, իսկ Եվրոմիության, ԱՄՆ և անգամ ՆԱՏՕ արձագանքը այն է, որ՝ դե ուժի կիրառումը անընդունելի է, բայց դա ցույց է տալիս, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությամբ և կարևոր է բանակցային առաջընթացը:
Ով ինչ է հասկանում այդ ամենից, բնականաբար իր «ներքին գործն» է և իրավունքը: Ես էլ օգտվելով իմ իրավունքից ներկայացնում եմ իմ հասկացածը, որ Երևանն ըստ ամենայնի դիմադրում է Բրյուսելի հանդիպմանը կամ դրա ոչ ցանկալի օրակարգին: Նկատենք, Երևանն էր, որ քառակողմ ձևաչափի պահանջով խուսանավեց դեկտեմբերի 7-ի բրյուսելյան եռակողմ հանդիպումից:
Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Եգիպտոս՝ Արաբական պետությունների Լիգայի արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար, որտեղ նա կհանդիպի նաև Եգիպտոսի արտգործնախարարի հետ: Հիշենք, փետրվարի սկզբին Հնդկաստան-Բաքու-Երևան այցեր կատարեց Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին, որը Երևանում հայտարարեց հայ-ադրբեջանական միջնորդության իրենց պատրաստակամության մասին՝ եթե Հայաստանը դեմ չէ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան