ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ պատժամիջոցները

Եվրոմիության խորհուրդը ևս վեց ամսովˋ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը երկարացրել է պատժամիջոցների ժամկետը Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ, որոնց Բրյուսելը մեղադրում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խարխլելու կամ դրանց սպառնալու մեջ»։ Սահմանափակիչ միջոցները կշարունակվեն կիրառվել 1473 ֆիզիկական և 205 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնցից շատերը քրեական հետապնդման են ենթարկվում՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական չարդարացված և չհրահրված ռազմական ագրեսիայի», ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները ներառում են ֆիզիկական անձանց ճանապարհորդության սահմանափակումներ, ինչպես նաև ակտիվների սառեցում և պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպություններին միջոցների կամ այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
43918.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
45418.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
34317.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
34517.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
37616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
37716.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
31516.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
30616.09.2026, 13:18