Ում ցուցումով է անցկացվել Արցախում հակառուսական ակցիան. «Հրապարակ»
![]() 401 Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 09:30 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբի դիմաց իրականացված բողոքի ակցիայից հետո ռուսական կողմը, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ դժգոհություններ է հայտնել Արցախի իշխանություններին, որ թույլ են տալիս նման ակցիաներ արվեն արգելափակված Արցախում։ Հիշեցնենք, որ նախանցած կիրակի՝ ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 ոստիկան, ՀԿ սեկտորի մի խումբ ներկայացուցիչներ՝ Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի ղեկավարությամբ, բողոքի ակցիա արեցին խաղաղապահների կենտրոնական հավաքատեղիի առջև՝ պահանջելով իրականացնել վերահսկողական գործառույթները։ Չնայած ցուցարարների քանակը բավականին փոքր էր՝ 20-30 հոգի, սակայն երեկ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն այդ փաստն օգտագործում են որպես հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես ռուսական կողմի պարտավորությունները չկատարելու և այդ պատճառով հակառուսական տրամադրություններ ձևավորելու ապացույց»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
