Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արևմուտքը երկրորդ ճակատ բացելով՝ երեք հարց է լուծելու». Վահե Գրիգորյան

«Արևմուտքը երկրորդ ճակատ բացելով՝ երեք հարց է լուծելու». Վահե Գրիգորյան
239
Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 10:24

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք. մեկնարկային դիրքը չափազանց անհաջող է, դաշնակիցների հետ հարաբերությունները ՝ փչացրած, հասարակությունը ՝ մասամբ բարոյալքված, բայց ինչևէ.
Արևմուտքը երկրորդ ճակատ բացելով երեք հարց է լուծելու. թուլացնել ՌԴ-ի դիրքերը Կովկասում, շեղել նրան Ուկրաինայից և պատժել Իրանին՝ միջուկային ծրագիրը շարունակելու ու ՌԴ-ին զինելու համար, ինչպես նաև վարձահատույց լինել ադրբեջանին՝ Եվրոպային գազ, նավթ ու հոսանք վաճառելու դիմաց:
Դեռ վերջերս էր Ուկրաինայի Գերագույն Ռադան ողջունել է Արցախի վրա հարձակումը ադրբեջանցիների կողմից և կոչ արել՝ երկրորդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ...
Վրաստանով չստացվեց, մնաց Մեր տարբերակը, ցավոք սրտի:
Ունենք այն, ինչ ունենք, ցավոք սրտի»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան