«ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերին». Թ. Թովմասյան
![]() 246 Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 10:42 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառումը. «Դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կարևորագույն պարտականություններից մեկն է»․ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերի վերաբերյալ իմ հրատապ նամակին։ Փետրվարի 9-ին ստացել էի ահազանգ, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները ծեծել են անչափահասների։ Հրապարակային դարձած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկի հարցաքննության ժամանակ քննչական մարմնում ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել փաստաբաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ։ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։ Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքին, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից կամ նրանց հրահրմամբ կամ նրանց գիտությամբ կամ լուռ համաձայնությամբ։ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից ստացել եմ պատասխան, որ դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը ԵԽ ցանկացած անդամ պետության վրա դրված կարևորագույն պարտականություններից մեկն է՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող բոլոր այլ անձանց: Տիկին Բուրիչը միաժամանակ ողջունել է, որ Հայաստանը միացել է ԵԽ անդամ երկրների ոստիկանության ծառայությունների ներկայացուցիչների ցանցին, ինչը կօգնի ապահովել, որ Հայաստանի ոստիկանության աշխատանքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին»: Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
