Սևանա լճում հայտնաբերվել է ջրահեղձ եղած ձկնորսի դին

Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։
Տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու Սևանի ջրասուզակը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել, քանի որ քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել դին։
Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
13500:24
«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
126Երեկ, 23:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
200Երեկ, 16:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
26130.10.2026, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
45630.10.2026, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
26630.10.2026, 15:12
Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
29529.10.2026, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
55629.10.2026, 16:01