«Ամերիկացիների համար այս ՀԿ-ները աշխարհաքաղաքական զենք են». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խիստ անհրաժեշտ համարելով օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունումը՝ «Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Շոթա Ափխաիձեն GEнацвале | Генацвале տելեգրամյան ալիքին հայտնել է ուշագրավ վիճակագրություն:
Ըստ այդմ՝ 1993 թ. ի վեր Վրաստանի ՀԿ-ները արևմտյան տարբեր հիմնադրամներից ստացել են մոտ 470 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են Ջորջ Սորոսի «Բաց հասարակության» հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Եվրասիա հիմնադրամը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և այլ ամերիկյան հիմնադրամներ։
Ըստ Շ. Ափխաիձեի՝ իրականում քաղաքացիական հասարակության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը միայն դեկլարատիվ նպատակներ են, իսկ ահա այս փողի կոնկրետ նպատակը քաղաքական գործընթացները կառավարելն է, սեփական էլիտաների ստեղծումը և հետագայում սեփական ազդեցության գործակալների միջոցով երկիրը կառավարելը:
Ըստ վրացի գործչի, եթե քեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, ապա ինչի՞ց ես վախենում: Իրականում՝ ամերիկացիների համար այս ՀԿ-ները պարզապես աշխարհաքաղաքական զենք են: Մարդու իրավունքների ճակատագիրը չի անհանգստացնում ԱՄՆ-ին: Մենք տեսանք, թե ինչպես են նրանք գործում Աֆղանստանում և այլ երկրներում։ Միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն անասունի պես է վարվում տարբեր երկրների, այդ թվում՝ մահմեդական աշխարհի երկրների հետ հարաբերություններում։
«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը անհանգստացած է այս հարցով, քանի որ հասկանում է՝ Վրաստանում իրենց դարաշրջանը մոտենում է ավարտին»»,- եզրափակել է նա։

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
8410:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
18009:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
8108:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12800:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
114Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
172Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
90Երեկ, 21:48