Նոր «օպերացիան» անվստահություն և մտահոգություն է առաջ բերել․ «Փաստ»
![]() 646 Հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ., 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր շրջանակներում ներկայացնում է Արցախի նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների «ցուցակ», Հարությունյանի այդ «նախաձեռնության» հետ կապված Արցախում առկա է որոշակի անվստահություն և մտահոգություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կասկածներ կան, որ ՀՀ գործող իշխանությունների ուղղորդմամբ Հարությունյանը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն (Սամվել Բաբայանի խմբակցության հետ միասին), վերջին պահին նախագահի թեկնածու է առաջադրելու ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, ինչի մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ վերջինիս՝ պետնախարար նշանակվելուց առաջ, իսկ Ներսիսյանը ինտենսիվ հերքումներ էր տարածում: Ըստ արցախյան մեր աղբյուրների, դրանից հետո նախատեսվում է պետնախարար Սամվել Բաբայանին, որի անունն, ի դեպ, Հարությունյանի՝ վերը նշված «ցուցակում» չկա։ Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը վերջինիս վերաբերյալ պնդում է, թե չի կարող նման բան տեղի ունենալ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նման պնդում էր անում նաև 2020-ի նախագահական ընտրությունների շեմին, իսկ նախագահ ընտրվելուց հետո անմիջապես ԱԽ քարտուղար նշանակեց նույն Բաբայանին, ապա չի բացառվում, որ հերթական անգամ գնա նման գործարքի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
