Հովիկ Աբրահամյանի առանձնատան շքեղ ինտերիերը և փոփոխությունը՝ առուվաճառքի պայմանագրում
![]() 327 Հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ., 21:54 Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատանն առնչվող գործարքները չեն դադարում՝ չնայած տունն անցնում է 2 քրեական գործով։ «Հետք»-ը պարզել է, որ առանձնատան վաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ․-ի ավարտը՝ նախկին 2022 թ․-ի օգոստոսի 1-ի փոխարեն։ Բացի այդ, «Հետքի» տրամադրության տակ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տունը կառուցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Առանձնատան սեփականատերը նախկին պաշտոնյայի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը։ Վերջինս նախորդ տարի՝ 2022 թ․-ին, տունը վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ։ Մոնումենտի առանձնատների վերաբերյալ նախ 2018 թ․-ին էր քրեական գործ հարուցվել, որի հիմքում «Հետք»-ի՝ «Ընտրյալների թաղամասը» վերնագրով հետաքննությունն էր։ Հետո արդեն Աբրահամյանների՝ իրեղեն ապացույց ճանաչված առանձնատունը, քննիչի որոշմամբ, թույլատրվել է վաճառել։ Այդ դեպքով ևս քրեական գործ է հարուցվել, որը, ըստ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ԱԱԾ-ի վարույթում էր։ Դատախազության՝ ԱԱԾ–ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ․ Անտոնյանը գրավոր տեղեկացրել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը: Առավել մանրամասնˋ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
