Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»

Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»:
Որո՞նք են ալերգիայի դրսևորումները.
Ստուգե՛ք ինքներդ Ձեզ, եթե հետևյալ ախտանիշները կրկնվում են կամ առաջանում են որոշակի իրավիճակներում, հնարավոր է՝ դրանց պատճառը ալերգիան է.
? հաճախակի փռշտոց, հատկապես առավոտյան,
? քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության,
? աչքերի քոր, կարմրություն կամ արցունքահոսություն,
? երկարատև չոր հազ,
? շնչահեղձության կամ սուլոցների նոպաներ,
? կրկնվող մաշկային ցան կամ քոր,
? շրթունքների, կոպերի կամ դեմքի այտուց։
Եթե այս նշանները պարբերաբար կրկնվում են, անհրաժեշտ է դիմել բժշկի։
5 միֆ, որը հերքվել է գիտությամբ ու փորձով.
Միֆ 1. Ալերգիան լոկ անհարմարություն է պատճառում։
Փաստ. Որոշ ալերգիկ հիվանդություններ, օրինակ՝ բրոնխիալ ասթման կամ ծանր ալերգիկ ռեակցիաները, կարող են կյանքին սպառնացող լինել։
Միֆ 2. Ալերգիան սկսում է միայն մանուկ հասակից։
Փաստ. Այն կարող է սկսվել կյանքի ցանկացած շրջանում։
Միֆ 3. Եթե ախտանիշներն անցան, բուժում այլևս պետք չէ։
Փաստ. Ալերգիկ հիվանդությունները հաճախ ունեն ալիքաձև ընթացք և պահանջում են ճիշտ հսկողություն։
Միֆ 4. Ալերգիայի բոլոր դեղերը քնկոտություն են առաջացնում։
Փաստ. Ժամանակակից հակահիստամինային դեղամիջոցների մեծ մասը չի առաջացնում արտահայտված քնկոտություն։
Միֆ 5. Ալերգիայի դեպքում պետք է պարզապես խուսափել ալերգենից։
Փաստ. Շատ դեպքերում միայն խուսափելը բավարար չէ։ Ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել հիվանդության առաջընթացը և զգալիորեն բարելավել կյանքի որակը։
Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության.
Եթե ալերգիկ ռեակցիայի ընթացքում առաջանում են դժվարացած շնչառություն, կոկորդի կամ լեզվի այտուց, խոսելու կամ կուլ տալու դժվարություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ բժշկական օգնություն։ Այս վիճակը կարող է լինել անաֆիլաքսիա և պահանջում է անհապաղ բուժում։
Հիշե՛ք.
Ժամանակակից բժշկությունն ունի արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, որոնց շնորհիվ մարդկանց մեծ մասը կարող է ապրել լիարժեք և ակտիվ կյանքով։
Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ։ Եթե ախտանիշները կրկնվում են, դիմե՛ք բժշկի և ստացե՛ք մասնագիտական գնահատում։ Արմինե Հակոբյան, ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատու

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
9900:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
259Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
26518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
26518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
99613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
296613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
195412.08.2026, 23:18