«Չնայած դատարանների երկու որոշումներին՝ Արցախի շրջափակումը դեռ շարունակվում է». Արմեն Գևորգյան
![]() 257 Ուրբաթ, 17 մարտի, 2023 թ., 19:48 ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ «Հարգելի՛ գործընկերներ, Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը նաև միտումնավոր կերպով խափանել է Հայաստանից Արցախ թե՛ բնական գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը և առավել տառապանք պատճառել հայ բնակչությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պաշարում՝ բնիկ բնակչությանը վտարելու նպատակով: Մեր հանձնաժողովի նպատակների համատեքստում կցանկանայի կենտրոնանալ միայն մարդու իրավունքների վրա՝ հանրային առողջության, կրթության և շրջակա միջավայրի ոլորտներում: Շրջափակման բացասական հետևանքները նախևառաջ վնասակար ազդեցություն են թողնում երեխաների և երիտասարդների վրա, որոնք ձմռան ցուրտ ամիսներին բառացիորեն զրկվել են դպրոցներում, բուհերում և մանկապարտեզներում կրթություն ստանալու իրավունքից: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը վերջերս հրապարակել են համատեղ փաստահենք զեկույց, որտեղ պարզապես աներևակայելի պատկեր են ներկայացնում: Մեջբերեմ մի հատված. «Ձմռան ցուրտ եղանակին ջեռուցման համար պատշաճ պայմանների, տաք կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ սննդամթերքի բացակայության պատճառով Արցախում կրթական գործընթացը կաթվածահար է եղել, ինչով պայմանավորված՝ Արցախի բոլոր կրթական հաստատությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը մինչև հետագա ծանուցումը: Արդյունքում Արցախի 20.000 երեխայի կրթության հիմնարար իրավունքը կոպտորեն ոտնահարվում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությամբ...»: Այս զեկույցը երեխաների հիմնարար իրավունքների, ի թիվս այլոց՝ պատշաճ առողջապահական խնամքի, ընտանիքի վերամիավորման իրավունքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, պատշաճ սնվելու իրավունքի և կրթության իրավունքի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման ունեցած ամենասուր ազդեցությունների և հետևանքների վկայություններից մեկն է միայն:
Երբ Ադրբեջանի իշխանություններին կանչում են Եվրոպական խորհրդարան կամ Արդարադատության միջազգային դատարան, նրանք ապաստան են փնտրում այս Վեհաժողովում՝ խոչընդոտելու համար մյուսներին և միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները: Թույլ տվեք երկու օրինակ բերել. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջեց ձեռնարկել իր իրավասության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Հունվարյան նստաշրջանում մեր Վեհաժողովն ընդունեց 2483 բանաձևը, «որով կոչ է արվում վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ (Ստրասբուրգի դատարանի) որոշման կատարումը և անհապաղ ու լիարժեք ի կատար ածել Դատարանի որոշած միջանկյալ միջոցները»: Գիտեմ, որ որևէ ողջամիտ, վճռական քայլ չի արվել: Այնուհետև՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Պարտադիր ուժ ունեցող որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Չնայած դատարանների այս երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է: Արդյո՞ք վերը նշվածը ենթադրում է, որ ականատես ենք միջազգային իրավական կարգի փլուզմանը: Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի դատարանի, Եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի մարմինների այլ հանձնարարականներն անպատժելիորեն անտեսվել: Արդյո՞ք հետևանքներ կլինեն: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ, և մինչ դա տեղի է ունենում, մեզ նաև դրդում են վատ ընտրություններ կատարել մի կողմից՝ արդարության և մարդու իրավունքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարության և էներգետիկ անվտանգության միջև: Ամենակարևորը, որ պետք է հիշել ՄԱԿ-ի դատարանի որոշման առնչությամբ, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում է: Այսինքն՝ մենք երկար տարիներ այստեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել և ատելություն ու խտրականություն տարածել հայերի նկատմամբ: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Սա միանշանակ պետք է կարմիր լույս լինի քաղաքակիրթ աշխարհի համար առ այն, որ հայերի համար պարզապես ապագա չկա մի պետության իրավասության ներքո, որը նպատակ ունի բնաջնջել նրանց պետական քաղաքականությամբ՝ շարունակելով մնալ անպատիժ: Սա լոկ քաղաքականություն չէ: Սա իրական վտանգ է: Կարծում եմ՝ ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիևը չի հարգում և չի պահպանում դրույթներն ու պայմանները: Նա սկսեց ուժ և իր «նավթային խողովակաշարն» օգտագործել որպես միջոց՝ լուծելու համար սեփական խնդիրներն իր երկրի ներսում և հայերի դեմ: Այժմ նա արհամարհում է նաև միջազգային դատարանների որոշումները: Ո՞վ կարող է որևէ երաշխիք տալ հայ ժողովրդին, որ «խաղաղությունը», որի մասին շատ է խոսվում, ներկա պայմաններում կլինի երկարաժամկետ և անվերապահ: Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է պատգամավորը: |
«ՌԴ-ի դեմ ցավոտ պատժամիջոցներ են պետք». Զելենսկի (տեսանյութ)
3612:38«ՀՀԿ-ն ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է»․ Տիգրան Աբրահամյան
6312:30«Իշխանությունը մեկուսացնում է սպասվող զիջումները դիմադրողներին». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6312:24Հաստատվեց՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում
10312:12«ՔԿ-ի ձայնագրությունում «օրինական եղանակով» բառակապակցությունը մոնտաժվել է»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
5412:06Գառնիկ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի վարձը վճարելու մասին (տեսանյութ)
12411:48«Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12611:18Քննվում է Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12411:00