«Ալիևը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ադրբեջանի քաղաքական խոսույթը նախապատերազմական է, դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։ Այստեղ խնդիրն այն է, որ պատերազմն այլևս կախված չէ ո՛չ Հայաստանից ու ո՛չ էլ Ադրբեջանից (մեծ հաշվով): Ալիևը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է։
Հայաստանը վստահաբար ունի բազմաթիվ խաղարկային հնարավորություններ, սակայն ցավոք սրտի, չի՛ անելու, քանի որ ըստ էության նույն ազդեցությունն է կրում իր վրա, ինչ Ադրբեջանը, հետևաբար Ադրբեջանը ըստ իր արտաքին «դոնորների» պետք է հավաքի որոշակի հզորություն կամ դրա պատրանք, որպեսզի ծառայի իր բուն նպատակին՝ հակաիրանական, իսկ ավելի ուշ նաև հակառուսական պլացդարմ։
Մենք մեր հնարավորությունները սպանում ենք ամեն օրվա հետ, մենք մեր բանակը սպանում ենք՝ բանակի հետ աղերս չունեցող, թուլակամ մարդկանց դնելով բանակի գլխին, որը ուղիղ ազդում է ամենացածր օղակի վրա։ Մենք չկարողացանք այս ընթացքում ստեղծել բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներ, մոբիլ զորամասեր, էլիտար զորքեր, որոնք կկարողանային դիմագրավել թշնամու ցանկացած ոտնձգություն։ Մենք չկարողացանք նաև ստեղծել ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանական դոկտրինը, որը կնախանշեր պաշտպանական ռազմավարությունը, կկազմվեին պաշտպանական շրջաններ, և այլն...
Բայց...»:

«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
700:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
60Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
86Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
81Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
217Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
133Երեկ, 17:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 17:18