Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. մոլորված ենթասպան բացառիկ մանրամասներ է պատմում
![]() 352 Չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ., 18:30 «Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ»,- այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, երեկ ադրբեջանական կողմում հայտնված ու այսօր վերադարձած պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանը։ Զինծառայողն ասաց, որ երեկ մոլորվել էր ժամը 11։30-ի սահմաններում Գորիս համայնքի Ակներ (նախկին անվանում՝ Բռուն, Վերիշեն բնակավայրից անմիջապես հյուսիս-արևմուտք) բնակավայրի գլխին՝ «վիշկի» մոտ։ «Մառախուղ է եղել, հասել եմ իրենց պոստ, տեսա որ 4 հոգի մոտենում են մեքենային («Կամազ 114» մակնիշի բեռնատար), ֆռացի դուրս եկա վարորդի դռնով։ Մի դուռը բացել են, մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք։ Մարտիրոս Գյուլամբարյանն ասաց նաև, որ բեռնատարն ադրբեջանական կողմի մոտ է մնացել․ «Որ չեն կարողացել ինձ բռնել, մեքենան հետ չեն տալիս։ Բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահների, սահմանապահների միջնորդությամբ։ Վոլկովն ասում է՝ «Ադրբեջանը հետ չի տալիս մեքենան», ուզում են տեսնել՝ ինչ են անելու»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
