«Ադրբեջանական կողմը վիրավորել է ռուս զինծառայողների». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Ի՞նչ է տեղի ունեցել կորած հայ զինվորականի, վիրավորված ռուս զինվորականների ու ԵՄ դիտորդների առումով
Մարտի 21-ին ՀՀ ՊՆ-ն տարածեց տեղեկություն, որ Սյունիքի առաջնագիծ սնունդ հասցնելիս մոլորվել ու մեքենայով թշնամու մոտ է գնացել հայ զինվորական։ Այդ մասին հայկական կողմը տեղյակ է պահել միջազգային առաքելություններին՝ ռուս զինվորականությանը և ԵՄ դիտորդներին։ Արձագանքել է միայն ռուսական կողմը։
Ադրբեջանի ՊՆ-ն ժամեր անց ժխտեց, որ իր մոտ հայ զինվորական կա։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց նույն ադրբեջանական կողմը կապի էր դուրս եկել ու պատրաստակամություն հայտնել վերադարձնել հայ զինվորականին։
Երեկոյան կողմ ռուս երկու զինվորականներ իրենց մեքենայով մոտեցել են պայմանավորված վայր, որպեսզի վերադարձնեն գերեվարված հայ զինվորականին։
Ադրբեջանական կողմը թիրախավորել է ռուսական դրոշով ռուսական զորքին պատկանող մեքենան ու կրակ բացել, ինչի հետևանքով վիրավորվել են երկու ռուս զինծառայողները, կրակի տակից նրանց դուրս են բերել հայ զինծառայողները։
Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանը տեղեկություն տարածեց, թե ռուս զինծառայողները գլխի շրջանում վնասվածք են ստացել, բայց դա չի եղել հրազենից (հավանաբար պարսատիկով են իրար խփել)։ Վերադարձվեց նաև հայ զինծառայողը։
Մեր հույս ու ապավեն եվրոպացիները լուռ են ձկան նման»։

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
3220:30
«Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման դեպքի առնչությամբ». Մեսրոպ Առաքելյան
6216:06
«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան
6014:48
«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան
8814:42
«Իշխանությունը մի ձեռքով օրենք է ընդունում, մյուսով՝ ինքն առաջինը խախտում այն»․ Արմեն Հովասափյան
6114:12
«Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը». Արա Զոհրաբյան
6611:00
«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8009:42
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7907:36