«Խնդիրների մեջ կորացած Երևանի առաջնային խնդիրը դեկորատիվ ու անպետք ծառեր տնկելն էր». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Իտալացիների, իսպանացիների, գերմանացիների մտքով ո՞նց չանցավ բարձր, սաղարթախիտ ծառերը կտրել եւ փոխարենը ցածրահասակ, որեւէ բանի պետք չունեցող ծառեր տնկեն։ Իսկ մենք խելացի ենք։ Մենք անգամ ծառ տնկելու մեջ կարող ենք հսկայական անաշխատ եկամուտ կուտակել՝ իհարկե հասարակ ժողովրդի հաշվին։ Ու ինչ գեղեցիկ հիմնավորումներ, թե բա ծառերը հիվանդ են, թե բա ստվեր չեն տալիս, թթվածին չեն տալիս։ Փաստորեն խնդիրների մեջ կորացած Երեւանի առաջնային խնդիրը դեկորատիվ ու անպետք ծառեր տնկելն էր։ Ու գիտեմ նաեւ, որ թունդ հայրենասերները գրելու կամ ասելու են՝ նոր էսկալացիայի վտանգ կա, իսկ դուք ծառերից եք խոսում։ Գիտեմ, դուք հաց չեք ուտում, գիշերն էլ չեք քնում, երեխաներին դպրոց չեք ուղարկում, դուք էլ աշխատանքից դուրս եք եկել։ Ինչ իմաստ ունի աշխատանքի գնալ, եթե էսկալացիայի վտանգ կա։ Ինչ հեշտ է չէ՞, հայրենասեր լինելը»։

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
3600:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
59Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
71Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
78Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
70Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
75Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
78Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
88Երեկ, 18:21