«Ինքն իրեն քննադատելու բան չունի՞, որ հեկտարներով հանձնում է». ադրբեջանագետ
![]() 339 Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ., 14:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ վաղ անցյալում ադրբեջանցիների գալը ոչ միայն տեսնում էին, այլև կանխում: Հիմա ոչ տեսնող կա, ոչ կանխող, նույնիսկ խոսացող չկա դրա մասին: Որերորդ անգամն է՝ ադրբեջանցի զինվորը սուլելով գալիս, նստում է բարձրադիր դիրքերում ու թիրախի տակ առնում մեզ բոլորիս: Իսկ Ազգային ժողով կրկեսը ամեն ինչ անում է, որ դրա մասին չխոսվի: Եթե իշխանությանն ու ընդդիմությանը պատկանող լրատվականներն ու ֆեյքերը նույն ինտենսիվությամբ խոսեին, թե ինչպես օրեր առաջ ադրբեջանցիները տեղավորվեցին Տեղ գյուղի վարելահողերում, իրավիճակը շատ ավելի այլ կլիներ: Տեսանյութը՝ 7 տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան հարձակումից է: Երբ 800 հեկտար կորցրած Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը փրփուրը բերանին քննադատում էր ու լավ էր անում, բայց հարցը մնում է այն, իսկ ինքն իրեն այսօր քննադատելու բան չունի՞, որ հեկտարներով մի գիշերվա մեջ առանց դիմադրության հանձնում է՝ բուն ՀՀ–ի տարածքից, որի տարածքային ամբողջականությունն իբր թե իր կարմիր գիծն էր: Փառք ու պատիվ էն տղերքին, որոնք կռվում են, կյանք չեն խնայում ու չեն հանձնվում ու չեն հանձնում երկիրը... |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
