Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թե բա՝ «մեզ էլ են նեղացնում»». Կարեն Վրթանեսյան

«Թե բա՝ «մեզ էլ են նեղացնում»». Կարեն Վրթանեսյան
280
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 13:36

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ալենի խայտառակ պահվածքից հետո վռազ «հակափաստարկ» հնարեցին, թե բա Աշոտիկի վրա հարձակում ա եղել...
Եթե նույնիսկ ինչ-որ բան եղել է, վստահ եմ, որ իրենց սադրածն է կամ կազմակերպածը ու հատուկ են արել, թե բա՝ «մեզ էլ են նեղացնում»։
Բազմիցս ասել ենք ու ապացուցել ենք, որ սրանք հանուն քարոզչության իրենց երեխեքին էլ չեն խնայի։ Երբ մարդիկ կովիդից մեռնում էին ու դժգոհության ալիք էր, փոքր աղջկա ֆոտոներով էին ցրում, 2020 թվականի դեկտեմբերին Եռաբլուրը գրավելիս պիղծ Նիկոլը հետը Մայրամիգին էր քարշ տվել-բերել, հիմա էլ Աշոտիկը։
Դե իսկ Աշոտիկը ընտանեկան պիառ-բիզնեսի գլխավոր դերակատարներից է։ «Լացում էր, ասում էր մի նահանջեք»-ը, վստահ եմ, հիշում եք։
ՀԳ. Ի դեպ, խոսքս քաղաքական ուժերին. եթե երեկ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջ հնչեցնեիք, այսօր արդեն Աշոտիկի թեմա տռցնելով Ալենին «լվալու» ժամանակ չէին ունենա։ Այսօր ԱԺ-ի դեմը գոնե 20 հոգանոց մի պիկետ պիտի լիներ»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան