Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։
Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:
Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում
Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝
• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
Միասնական քննությունների վճարից ազատվում են՝
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
88305.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
97605.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
124504.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
138303.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
121902.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
140101.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
122801.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
112001.08.2026, 14:42