«Ադրբեջանում ռեպորտաժ է հրապարակվել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ինչո՞ւ որոշեց փչացնել օգոստոսի 8-ի մեկ տարին․․․
Մտածեցի՝ այսօր՝ ըստ հայտարարությունների, «պատմական խաղաղության» մի տարին է, հաստատ Ադրբեջանը՝ պետական «AZ TV» հեռուստաընկերությունը, մեր մասին խաղաղասիրական հաղորդումների շարք է պատրաստել։ Պարզվեց՝ ինչ, որոշել են էս «ազիզ» օրով էլ փչացնեն խաղաղության թատրոնը ու ռեպորտաժ հրապարակեն, որտեղ Սյունիքը համարեն «Արևմտյան Ադրբեջանի» մաս, քիչ է, դեռ մի բան էլ ռեպորտաժ սարքեն հետևյալ վերնագրով՝ «35 տարվա կարոտ. գյուղ, որը 3 տարի դիմադրեց թշնամուն․․․»։ Այս մեկ րոպեանոց նյութում արտահայտված է Ադրբեջանի վարած քաղաքականության իրական բնույթը՝ հային համարել թշնամի, աչք ունենալ Հայաստանի Հանրապետության վրա, կարճ, կոնկրետ, մնացածը, ցավոք, լիրիկա է, իսկ ինքնախաբեության գինը մեզ վրա թանկ է նստում:
Խաղաղությունը տգիտություն չի: Տգիտությունն էլ ուժ չի»։

«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
9801:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
109Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
89Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
179Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 22:18
«Այս տարածաշրջանը խախանդվում է կայսերական կամ սոցիալիստական մոդելների կիրառման պարագայում»․ Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 22:06