«Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՈՐԾԵՑ ՊԻՂԱՏՈՍԻ ՆՄԱՆ
Որոշ մարդիկ արժանապատիվ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը համեմատել են Պիղատոսի արարքի հետ։ Սակայն Պիղատոսի և դատավոր Հակոբ Մանուկյանի արարքների միջև կա բացարձակ հոգևոր, բարոյական և իրավական հակադրություն։
Եկե՛ք քննենք պատմական, հոգևոր ու իրավական փաստերը և տեսնենք, թե ինչու է այս համեմատությունը կատարելապես անհիմն։
1․ Պիղատոսը ձեռքերը լվաց ցուցադրաբար, բայց ենթարկվեց ամբոխի ու իշխանության ճնշմանը։ Նա չհրաժարվեց դատավարությունից, այլ արձակեց անմեղ Մարդու մահապատժի վճիռը՝ դառնալով անօրինության գործադրողը։
Իսկ դատավոր Հակոբ Մանուկյանը ոչ թե ձեռքերը լվաց անարդարությունից, այլ հրաժարվեց իր մասնակցությամբ ծառայեցնել արդարադատությունը այդ գործընթացին։ Նա ուղղակի հրաժարվեց այդ ապօրինի գործն ընդհանրապես քննելուց և թույլ չտվեց, որ իր անունն ու դատարանի հեղինակությունն օգտագործվեն Մայր Եկեղեցու հալածանքի համար։
2․ Պիղատոսը հասկանում էր, որ Հիսուսն անմեղ է, բայց գործեց վախից (Մատթ. 27:24)։ Նա վախենում էր կորցնել իր կայսերական դիրքը, աթոռն ու Հռոմի տիրակալի համակրանքը։ Նա զոհաբերեց Ճշմարտությունը՝ հանուն սեփական կաշվի պահպանման։
Իսկ դատավոր Մանուկյանի քայլը բացառիկ քաջության դրսևորում է։ Նրա քայլը կարող էր ունենալ անձնական և մասնագիտական հետևանքներ, սակայն նա, այնուամենայնիվ, հայտարարեց ինքնաբացարկ։
3․ Պիղատոսը Հռոմի քաղաքական իշխանության և կրոնական կույր ամբոխի կամքի կատարողն էր։ Նա արեց այն, ինչ իրենից պահանջում էր տվյալ պահի քաղաքական կոնյունկտուրան։
Իսկ դատավորը ինքնաբացարկ հայտարարելով՝ չստանձնեց հանրային լայն շրջանակներում որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ուղղված գործընթաց դիտարկվող գործի քննությունը։ Նրա ինքնաբացարկը դարձավ մի բացառիկ քայլ՝ թույլ չտալով, որ աշխարհիկ իշխանությունը տվյալ գործի շրջանակներում ներխուժի Եկեղեցու Նվիրապետական հոգևոր իշխանության ու ներքին կանոնների տիրույթ։
4․ Պիղատոսի անունը դարձավ դավաճանության և կեղծ չեզոքության խորհրդանիշ:
Իսկ դատավորի քայլը շատերի կողմից ընկալվեց որպես արդարամտության, սկզբունքայնության և անձնական պատասխանատվության դրսևորում։ Այդ օրը, որը կարող էր դառնալ հայ ազգի ամոթի ու նախատիքի օր, դատավորի շնորհիվ վերածվեց Եկեղեցու շուրջ համախմբման, աղոթքի և հոգևոր զորակցության օրվա։
ԱՅՍՊԻՍՈՎ․ Պիղատոսը նա է, ով տեսնում է անարդարությունը, ձևացնում է, թե կապ չունի, բայց տալիս է իր համաձայնությունը։
Իսկ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը շատերի կողմից ընկալվեց որպես ընդհանրապես հրաժարում՝ մասնակցելու այն գործընթացին, որը նրանք համարում էին անարդար։
Այդ իմաստով հիշարժան է նաև առաքյալի հորդորը. «Մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին․․․» (Եփես․ 5:11)։

«Անձնական կյանքի վերաբերյալ ենթադրությունները հանրային տարածք բերելն անթույլատրելի է»»․ Անուշ Պողոսյան
823:24
«Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման»․ Սամվել դպիր Գրիգորյան
4522:12
«Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել»․ Լևոն Ազիզյան
6821:18
«Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թունավոր քիմիական նյութերով»․ Լևոն Ազիզյան
8219:54
«Տարհանվել է 5 բնակիչ, հրդեհը մեկուսացվել է»․ ՀՀ ՆԳՆ ՓԾ
9819:48
Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա 21 Ա շենքում (տեսանյութ)
10519:24
«Մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»․ Իշխան Սաղաթելյան
11516:48
«Անձնական կյանքի մանրամասների հրապարակման իմաստը ո՞րն է»․ Գայանե Աբրահամյան
13016:30