«Անձնական կյանքի վերաբերյալ ենթադրությունները հանրային տարածք բերելն անթույլատրելի է»»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կնոջը չի կարելի դարձնել հանրային թիրախ։ Խիստ մտահոգիչ է, որ հանրայնացվել են բժշկուհի Էմմա Ծառուկյանի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ։ Եթե իրավապահ մարմնի հաղորդագրության նպատակը ենթադրյալ հանցագործության մասին հանրությանը տեղեկացնելն է, ապա որևէ հիմնավորում չի կարող լինել կնոջ անձնական կյանքի մանրամասների հրապարակման համար։
Անձնական կյանքի վերաբերյալ չապացուցված ենթադրությունները հանրային տարածք բերելն անթույլատրելի է և չի կարող վերածվել նրա նկատմամբ հասարակական «դատաստանի»։
Եվ այստեղ կա ևս մեկ կարևոր սահման, որը չի կարելի անցնել՝ երեխաները։ Երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների կյանքի, հարաբերությունների կամ որևէ քրեական գործի համար։ Ծնողի մասին հրապարակված անձնական տեղեկությունները կարող են ուղղակիորեն անդրադառնալ նաև երեխաների կյանքին, հեղինակությանը և հոգեբանական անվտանգությանը։ Երեխաներին անուղղակիորեն թիրախավորելը պարզապես անընդունելի է
Ես իմ աջակցությունն եմ հայտնում բժշկուհի Էմմա Ծառուկյանին և համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր անունից, ընտանիքից կամ հասարակական դիրքից, ունի անձնական կյանքի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության իրավունք։
Հուսով եմ, որ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները կխախտեն իրենց լռությունը և հանդես կգան հրապարակային կոչով։
Լռությունը նման դեպքերում վտանգավոր է։ Լռելով՝ մենք թույլ ենք տալիս, որ նմանատիպ դեպքերը վերածվեն սովորական պրակտիկայի։ Այսօր դա կարող է լինել մեկ կին։ Վաղը՝ մեկ ուրիշը։ Իսկ երեխաները չպետք է երբեք վճարեն մեծահասակների հակամարտությունների գինը»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
8203:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9502:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25900:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
172Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
81Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
84Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
87Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
163Երեկ, 21:24