«Ֆրանսիայում ուժեղ հրդեհներ էին, մենք ինչո՞ւ հրշեջներ չուղարկեցինք»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեկն ինձ կասի, թե մենք ինչո՞ւ Ֆրանսիա հրշեջներ չուղարկեցինք
Ինչպես գիտեք, Ֆրանսիայում ուժեղ հրդեհներ էին, ու շատ երկրներ հրշեջներ էին ուղարկել՝ օգնելու ֆրանսիացիներին։
Այդ երկրների ցանկում էին Ուկրաինան, Չեխիան, Ռումինիան, Խորվաթիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան ու Լեհաստանը։
Ֆրանսիան արդեն 3 ամիս է պաշտոնապես մեր ռազմավարական գործընկերն է։ Ֆրանսիայի հասարակությունը այն քիչ հասարակություններից է, որը սեփական կառավարությունից պահանջում է աջակցել մեզ, երբ մենք ունենում ենք դրա կարիքը։ Ու այս ամենով հանդերձ, մենք հրշեջներ չուղարկեցինք Ֆրանսիա, երբ այդ երկիրն այդքան ուներ դրա կարիքը։ Դա մեծ աջակցություն չէր լինելու, բայց դա վերաբերմունք էր, որ Հայաստանը պետք է ցույց տար։ Ամոթ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին, եթե չի առաջարկել դա անել։ Իսկ եթե առաջարկել է, ապա ամոթ այն պաշտոնյաներին, որոնք որոշել են չուղարկել։
Հ.Գ. Ֆրանսիան այժմ մեծ շուքով ճանապարհում է ուկրաինացի հրշեջներին և իրենց հասարակությունը հիշելու է, որ Ուկրաինան, իր ծանր վիճակով հանդերձ, 70 հրշեջ մեքենա ուղարկեց Ֆրանսիա»։

«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
9801:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
109Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
89Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
179Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 22:18
«Այս տարածաշրջանը խախանդվում է կայսերական կամ սոցիալիստական մոդելների կիրառման պարագայում»․ Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 22:06