«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նա կասկածվում է 2023 թվականին Ս․Վ․-ի սպանությունը պատվիրելու մեջ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ Է․Ծ․-ն (Էմմա Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանի դուստրը), անձնական հարաբերություններ է ունեցել Ս․Վ․-ի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Վրեժխնդիր լինելու շարժառիթով նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակցին։ Աբրահամյանը ձերբակալվել է՝ կալանքի հարցը դատարան ներկայացնելու նպատակով։
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ նոր տեղեկություններ են հասել ենթադրյալ սպանության գործի վերաբերյալ։
Այսպիսով, խոսքը 2023 թվականին սպանված Ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանության դեպքի մասին է։ Վերջինիս սպանելու համար մեղադրանք է առաջադրված Աբրահամյանների մտերիմ Գեղամ Հակոբյանին։ Նրա վերաբերյալ քրեական գործը 2024 թվականից դատարանում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Քանի որ վերջինիս դատավորի լիազորությունները կասեցված են, գործը վերամակագրվել է մեկ այլ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ այն դատաքննության փուլում է։ Գեղամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։
Վերջինիս փաստաբան Վահագն Բաբայանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ առնչություն ունի այդ դեպքի հետ Արգամ Աբրահամյանը։ Նա նշեց՝ ոչ մի առնչություն, փաստեր չկան։ Իսկ ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, ասաց՝ չեն ընդունում մեղադրանքը, Գեղամ Հակոբյանը սպանություն չի կատարել։
«Ճիշտն ասած՝ տեղեկությունն չունեմ, թե ՔԿ-ն ինչ տեղեկություն ունի, նման փաստեր գոյություն չունի։ Իմ տեղեկություններով՝ այդ բոլոր անձինք էլ հարցաքննվել էին, բայց թե ինչն է պատճառը նման բանի, ես չեմ պատկերացնում, ինչի՞ են նման բան գրել, ի՞նչ տվյալ ունեն եւ ինչ պիտի ստուգեն։ Սովորաբար լինում է, որ դատական ակտ է լինում, այդ ժամանակ են գրում «բացահայտվել» է։ Դատաքննություն է գնում, լուրջ հարցեր կան․ խնդիրներ կան, որեւէ ուղղակի ապացույց, որ ինչ-որ մեկը տեսել է, որ մեկը սպանել է, ասում է, նման ապացույցներ չկան»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
2408:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10101:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11700:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
111Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
90Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
182Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 22:18