«Եռակողմ պակտը կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի անվտանգային կոնֆիգուրացիան»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայում կնքված պաշտպանական պակտը կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի ողջ անվտանգային կոնֆիգուրացիան։
Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան ունի ֆինանսական և էներգետիկ մեծ ռեսուրսներ, Պակիստանը՝ մարդկային ուժ, ռազմական տեխնոլոգիաներ, միջուկային զինանոց, իսկ Թուրքիան զարգացած ռազմական տնտեսություն, ժամանակակից բանակ և ռազմավարական նշանակության դիրքեր, կրոնական և մշակութային ազդեցություն Միջին Ասիայում, մերձկասպյան տարածաշրջանում, Աֆրիկայում, ապա այս միություն ո'չ միայն պարզապես փոխօգնության միություն կարող է լինել, այլև աշխարհաքաղաքական նոր բանաձևումների հիմք։
Մեքքայում ստորագրված պակտը (Մեքքայի պակտ) իր էությամբ նման է և կրկնում է ՆԱՏՕ-յի 5-րդ հոդվածը, որը ենթադրում է «մեկի վրա հարձակումը հարձակում մյուսների վրա»:
Ժամանակին շատ էին խոսում արաբական մինի ՆԱՏՕ-ստեղծելու հնարավորություն, նաև աֆրիկյան, սակայն կարծես թե ավելի անկանխատեսելի գործընթաց կարող է լինել Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա եռանկյունու հետագա ընդլայնումը։
Իսկ ՆԱՏՕ-յի կանոնադրության 5-րդ հոդվածը դաշինքի ամենազսպիչ կետն է։ Այն ենթադրում էր, որ ՆԱՏՕ-ի որևէ անդամ պետության վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ, և յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է օգնել հարձակման ենթարկված երկրին՝ իր գնահատմամբ անհրաժեշտ միջոցներով (այդ թվում՝ ռազմական ուժով)։
Տարածաշրջանը փոխվում է, ընդ որում՝ սրընթաց և այդ փոփոխությունները հնարավոր չէ կանգնեցնել։ Մի բան փաստ է՝ նոր եռանկյունին միաժամանակ հակասելու է թե‘ Իրանի, թե‘ Հնդկաստանի և թե‘ Իսրաելի ռազմավարական շահերին։
Հատկապես խորհրդանշական է պակտը Մեքքայում ստորագրելը։ Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ Պակիստանում պետական քաղաքականության մեջ մեծ դեր ունի իսլամի գործոնը, իսկ Թուրքիան նեոօսմանիզմի հետ միասին աշխատում է նաև համաիսլամականության և պանթուրքիզմի ուղղությամբ, որպես ազդեցություն գեներացրնելու միջոց։
Եվ այս նոր հանգամանքը հնարավոր չի լինելու հաշվի չառնել հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ, եթե այս եռակողմ պակտը վերածվի իրական ազդեցության»։

«Ստորագրված դաշինքը ևս մեկ շրջադարձային պահ է Մերձավոր Արևելքի համար»․ Արտակ Զաքարյան
519:42
«Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ»․ Հրայր Կամենդատյան
4819:12
«Եռակողմ պակտը կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի անվտանգային կոնֆիգուրացիան»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
4719:00
Փաշինյանը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը
6118:36
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
8318:30
«Խաղաղության պայմանագիրը դեռ չկա, բայց կա խաղաղության հստակ պայմանը»․ Արմեն Հովասափյան
7118:06
«Մանկապղծության պարագայում երբեք չես տեսնի ԱԱԾ-ն ասֆալտին ծեփի, այդ դեպքերը կոծկվում են»․ Աննա Կոստանյան
7917:54
«Տևական խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններն անտեսված են»․ Արտակ Բեգլարյան
7117:42