Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սի Ցզինպինը Մակրոնին առաջարկել է Ուկրաինայում հրադադարի ծրագիր մշակել

Սի Ցզինպինը Մակրոնին առաջարկել է Ուկրաինայում հրադադարի ծրագիր մշակել
540
Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 11:00

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը ներկայացնել, այս մասին գրում է RTHK-ը:

Երկու երկրների ղեկավարները Գուանչժոուում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել Ուկրաինայում հակամարտության շուրջ։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ ֆրանսիական կողմը կարող է հստակ առաջարկներ ներկայացնել ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, իսկ Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ։