Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մարզպետարանի 7 բաժին կրճատվել է, բաժինների աշխատողները չեն կրճատվել». Ոսկան Սարգսյան

«Մարզպետարանի 7 բաժին կրճատվել է, բաժինների աշխատողները չեն կրճատվել». Ոսկան Սարգսյան
181
Կիրակի, 09 ապրիլի, 2023 թ., 20:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «Մարզպետարանի 7 բաժին կրճատվել է, սակայն այդ բաժինների աշխատողները չեն կրճատվել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 21-ին որոշում է ընդունել դադարեցնել Տավուշի մարզպետարանի թվով 7 բաժինների՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի, գյուղատնտեսության և բնապահպանոթյան վարչության բնապահպանության բաժնի, քարտուղարության վարչատնտեսական բաժնի,ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի գործունեությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե մարզպետարանի 7 բաժինների գործունեության դադարեցման հետևանքով քանի՞ աշխատակից է կրճատվելու։ Մարզպետարաից ստացված պատասխանում նշված է, որ այդ 7 բաժինների գործունեությանը դադարեցվել է ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 1550-Լ որոշման հիման վրա, այդ որոշման հիմքով այդ բաժինները միավորվել են այլ ստորաբաժանումների հետ, որոնց արդյունքում որևէ հաստիք չի կրճատվել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան