Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»

ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
582
Երեքշաբթի, 11 ապրիլի, 2023 թ., 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ նոր նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ այս նստաշրջանը խոստանում է թեժ լինել. թերևս ամենաէպիկը ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է, որը ԱԺ վաղվա նիստում ընդգրկված երկրորդ հարցն է: Բացի սա, այս նստաշրջանում վերջապես խորհրդարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրելու:

ՄԻՊ-ի հարցը կքննարկվի հենց նիստի սկզբում՝ որպես առաջին հարց: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»:

Մանրամասները՝ թերթի համարում: