«Վիճակը ծանրագույն վատ է». Նարինե Դիլբարյան
![]() 305 Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 04:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ՌԴ խաղաղապահ առաքելության տեղակայման վայրում եւ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Արցախի Հանրապետության ղեկավարությունը Ադրբեջանին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու օրակարգով։ Սա պաշտոնական լուրն է Արցախի տեղեկատվական շտաբից։ Հաշվի առնելով Բերձորի միջանցքի նոր հատվածում ԱՀ և ՌԴ խաղաղապահ զորքերի ուղեկալների միջև հանգիստ և ապօրինի տեղակայված ազերի զորքերի ուղեկալը՝ հասկանում ենք, որ վիճակը ծանրագույն վատ է, ազերիներն ուժի դիրքերից զենք են ճոճում և առաջ տանում իրենց օրակարգը՝ Արցախի անհապաղ ադրբեջանացում։ Իսկ Արցախում և Հայաստանում ռազմաքաղաքական միտքը հոգեվարքի մեջ է, չկա անգամ հանրային խոսույթի հետք մեր հետագա հնարավոր գործողությունների՝ Ա, Բ, Գ հնարավոր ելքերի մշակում։ Լալահառաչ վիճակ է՝ հումանիտար ճգնաժամ, բայց կարծում եմ՝ քաղաքական մտքի ճգնաժամն առավել վտանգավոր է, սնանկ քաղաքական մտքով ոչ մի հարց էլ չես լուծի կամ միայն հակահումանիտար և ադրբեջանամետ․․․․»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
