Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չեմ հավատում ո՛չ Ձեր խիզախությանը, ո՛չ էլ անաչառ լինելուն». Լիլիթ Գալստյան

«Չեմ հավատում ո՛չ Ձեր խիզախությանը, ո՛չ էլ անաչառ լինելուն». Լիլիթ Գալստյան
811
Երեքշաբթի, 11 ապրիլի, 2023 թ., 13:24

«Ձեր մասնագիտական կարողություններին չեմ կասկածում, բայց հարց ունեմ՝ արդյո՞ք Դուք եք այն անձը, որը բավարար կամք և անաչառություն կդրսևորի՝ պետական մարմիններից ու նրանց ապօրինություններից պաշտպանելու քաղաքացուն: Ո՞ւմ կամ ինչի՞ վրա եք հենվելու՝ պաշտպանելու քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, իրավունքի՞, թե՞ քաղաքական մեծամասնության հավատարմության վրա»,- ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով Անահիտ Մանասյանին՝ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Չեմ հավատում ո՛չ Ձեր խիզախությանը, ո՛չ էլ անաչառ լինելուն. Դուք սելեկտիվ արդարադատություն իրականացնող դատախազության ներկայացուցիչն եք»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ մինչ այս Անահիտ Մանասյանը զբաղեցնում էր Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: