Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կարո՞ղ եք հաշվել, թե քանի անգամ է նա խոնարհվել». Սևակ Հակոբյան

«Կարո՞ղ եք հաշվել, թե քանի անգամ է նա խոնարհվել». Սևակ Հակոբյան
286
Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 12:30

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում արեց այն, ինչ նա անում է շատ հաճախ ու անում է շատ փայլուն, դեմքի ճիշտ արտահայտությամբ: Չէ, խոսքը ստելու մասին չէ։ Նա հերթական անգամ խոնարհվեց մեր նոր զոհերի առաջ։
Տարին դեռ նոր է սկսել, կարո՞ղ եք հաշվել, թե քանի անգամ է նա խոնարհվել արդեն, քանի անգամ է հարգել նոր զոհերի հիշատակը։ Իսկ ի՞նչ է արել, որ այդ զոհերը չլինեն։ Չէ՞ որ բոլոր զոհերը միայն մի պատճառով են եղել, քանի որ նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է։
Մենք ունեցել ենք և ունենում ենք զինվորի կորուստ գլխավորապես այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։
Եվ քանի որ դուք, մենք հանդուրժում ենք, թույլատրում ենք, որ շարունակի աշխատել որպես վարչապետ, ուրեմն պետք է սպասել, թե հաջորդ նիստին որ մեկիս հիշատակի համար է խոնարհվելու»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան