Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ինչպես շեղել 3 միլիոն վարչապետների ուշադրությունը». Ոսկան Սարգսյան

«Ինչպես շեղել 3 միլիոն վարչապետների ուշադրությունը». Ոսկան Սարգսյան
236
Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 15:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ինչպես շեղել 3 միլիոն վարչապետների ուշադրությունը
Իրեն թափանցիկ աշխատող համարող կառավարության նիստի 46 հարցերից զեկուցվող են միայն 3-ը։ Այնպես են անում, որ ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանի հպարտ քաղաքացիները՝ 3 միլիոն վարչապետերը չիմանան, թե ինչ որոշումներ են ընդունվում, այդ նպատակով ինչ ծախսեր են կատարվում։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը որոշ հարցերի վերաբերյալ հուզական, բարոյախոսական ելույթներ է ունենում, լավ իմանալով, որ իր լսարանի զգալի մասը տրամաբանելու հետ կապված խնդիրներ ունի, իրողություններն ընկալում է հույզերով։ Կառավարության նիստերը լուսաբանող լրատվամիջոցներին էլ դա է պետք՝ Նիկոլ Փաշինյանի զգայական խոսքերը դարձնել իրենց նյութերի վերնագրեր։ Շոուն պետք է շարունակվի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան